Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԶԱՏԱՆՑԻՆԵՐԸ ԴԱՏԻ ԵՆ ՏԱԼԻՍ

Մարզեր

Չորս տարի առաջ Ազատան համայնքում «Շոու Բոքս» ՍՊԸ բնակիչներից հավաքագրել է 80 հազարական դրամ գյուղում հեռախոսագիծ անցկացնելու համար, սակայն ստանձնած պարտավորությունը չի կատարել: Մոտ մեկ ամիս առաջ ընկերության աշխատակիցը այցելել էր գյուղ, գյուղացիներին լարային հեռախոսագծի փոխարեն առաջարկել թվային նոր հեռախոս, ինչից բաժանորդներն հրաժարվել են: Իրենց հասցված վնասը փոխհատուցելու համար բնակիչ-բաժանորդները դիմել են հանրապետության դատախազություն: Մարզի քննչական վարչությունում արդեն մի քանի օր է սկսվել է գործի քննությունը:

Չորս տարի առաջ «Շոոու Բոքս» ՍՊԸ Ազատանի գյուղապետարանին իր գործունեության վերաբերյալ ներկայացրել է համապատասխան լիցենզիա, իսկ բնակիչների հետ եկել է փոխադարձ բանավոր համաձայնության, որպեսզի Ազատանում անցկացնեն հեռախոսագիծ: Գումարները հավաքագրել են, բայց ծառայություն որպես այդպիսին չեն մատուցել: Ազատանցիները դժգոհում են, թե ընդամենը մի քանի ամիս է հեռախոսակապը գործել, այն էլ միայն գյուղի ներսում:

Ընկերությունը ազատանցիներից նախ գանձել է սահմանված գումարի 50 տոկոսը, գումարի մնացած մասն, ըստ նախնական պայմանավորվածության պետք է ստանար աշխատանքներն ավարտելուց հետո միայն, բայց ֆինանսական խնդիրներն առաջ քաշելով 40հազար դրամն եւս գյուղացիների մի մասից հավաքագրել է: Ընդհանուր առմամբ ընկերության այսպես ասած զոհ դարձել է 326 ընտանիք, նրանցից 38-ի բնակարանն ընդհանրապես հեռախոսագիծ չի անցկացվել:

Գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարն ասում է, թե գյուղում հեռախոսակապի նորմալ գործարկումն ի սկզբանե վտանգված էր: Սա այն պարզ պատճառով, որ հեռախոսագիծն անցկացվել է առանց հաշվի առնելու համապատասխան չափորոշիչները: Ասվածն առավել պատկերավոր դարձնելու համար նշենք, որ հեռախոսալարերն հենասյուների միջոցով բաժանորդին հասցնելու փոխարեն, այն բնակարաններ մուտք է գործել ծառերի վրայով:

326 բնակիչ-բաժանորդների մի մասը քաղհայցով դիմել է դատարան, մոտ 100 ընտանիք էլ դիմում բողոք է ներկայացրել հանրապետության դատախազություն: Շիրակի մարզային դատախազությունն հանձնարարական է ստացել տեղում քննել գործը: Վերջին չորս օրերի ընթացքում քննչական վարչությունն հասցրել է քննել մոտ 40 գործ:

Ընկերությունն իրավաբանորեն այլեւս գոյություն չունի, այն սնանկ է ճանաչվել եւ լուծարվել է: Մոտ մեկ ամիս առաջ ընկերության ներկայացուցիցչն եկել էր գյուղ գյուղացիներին լարային հեռախոսի փոխարեն առաջարկում թվայինը, որն ի դեպ արժե 12 հազար դրամ, հետեւաբար ազատանցիներն առաջարկի հետ չեն համաձայնվել: Վարդան Իկիլիկյանն ասում է, թե իրեն հասած տեղեկությունների համաձայն այս հարցի շուրջ ընկերության դիրքորոշումը փոխվել է:

Գյումրի

«Ցայգ» հը