ԹԱՂԱՄԱՍԸ ԱՂԲԱՆՈՑ
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիի Ղարիբջանյան խճուղու 124 թաղամասը վերածվել է քաղաքային աղբանոցի: Այստեղ պարբերաբար լցվել է շինարարական եւ կենցաղային աղբ՝ ապականելով Գյումրի - Արմավիր մայրուղու մուտքը դեպի քաղաք: Թաղամասը ներկա պահին գտնվում է շինարարական աղբակույտերի մեջ:
Բնակիչները նշում են, որ այս տարածքն ամբողջությամբ մաքրվել էր անցած մայիսին, երբ խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը տեխնիկակական միջոցներով օժանդակեց իրենց: Սակայն ժողովրդի հանդեպ ուշադրությունն անցավ ընտրական շրջանի հետ, եւ հետագայում իրենց բնակավայրը աղբանոցի վերածելու դեմ բնակիչների բողոքներին տրվում էին խուսափողական ու անորոշ պատասխաններ:
Ամեն օր բնակիչները վեճի են բռնվում աղբատար մեքենաների վարորդների հետ: Վարորդներն էլ պնում են, որ քաղաքապետարանը տվել է աղբն այդ տարածքում լցնելու համապատասխան թույլտվություն: Գյումրիի քաղաքապետարանը , սակայն, բացառում է, եւ տեղեկացնում, որ անհարկի ձեւով շահարկվում է քաղաքապատարանի անունը: Տարածքը մաքրելու համար բնակիչները դիմել են քաղաքապետարանի համապատասխան բաժնին եւ որպես պատասխան իմացել, որ քաղաքի այդ հատվածը քաղաքապատարանի ենթակայության տակ չէ: Շիրակի մարզպետարանն էլ պնդել է, որ նշված տարածքը պատկանում է քաղաքապատարանին:
Աղբ մաքրող դեռ չի հայտնվել: քաղաքապատարանի պատասխանատուն մայն ասել է, թե խճուղում 3000 մեքենա աղբ կա կուտակված, դա պիտի աստիճանաբար մաքրվի:
Ի դեպ, Ղարիբջանյան խճուղին գտնվում է Գյումրիի թիվ 2 գերեզմանատան հարեւանությամբ, եւ կուտակված աղբին ավելանում է նաեւ գերեզմանատան ինչպես շինարարական, այնպես էլ կենցաղային աղբը:
Բացի այդ, իրենց աղբն այստեղ են թափում գյուղից ավտոբուսներով քաղաք եկողները: Վարորդները փաստել են, որ ավտոբուսը մի քանի րոպե կանգնում է, որ նրանք աղբը թափեն:
Գյումրի
«Ցայգ»հ/ը