Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵՏՊԱՏՎԵՐՈՎ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ

Մարզեր

Այս տարի պետպատվերի շրջանակներում անասունների շրջանում պատվաստումները կատարվում են 7 հիվանդությունների դեմ: Այս նպատակով կառավարության կողմից հատկացվել են գումարներ:Շիրակի մարզի անասնաբուժական պետական տեսչության տվյալների համաձայն մարտի 20-ից մինչ օրս Շիրակի մարզում անասունների պատվաստումներն իրականացվել են 90 տոկոսի չափով:

Թռչնագրիպ Հայաստանում չարձանագրվեց եւ ըստ մասնագետների հավանական է, որ չի էլ արձանագրվի եւ ոչ թե այն պատճառով, որ մեր երկիրը իմունիտետ ունի այս հիվանդության նկատմամբ, այլ այն պատճառով, որ Հայաստանում այս հիվանդության տարածման համար չկան նպաստավոր պայմաններ: Բայց այնուամենայնիվ մեր երկիրը համարվում է ռիսկային եւ թռչնագրիպի դեմ իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ:

Պատվաստումներ իրականացնելուց առաջ համայնքներում կատարվում է պատվաստման ենթակա անասնագլխաքանակի հաշվառում, ապա տվյալները տրամադրվում են վիճակագրական վարչությանը: Ըստ այդմ էլ մարզերին է տրամադրվում պատավաստումների համար նախատեսված դեղորայքը: Մինչ այժմ պատվաստվել են 99 հազար խոշոր եղջերավորներ, եւ 30 հազար խոզ:Խոզերի աֆրիկյան ժանտախտը Շիրակի մարզում ի տարբերություն մյուս մարզերի չարձանագրվեց:Շիրակի մարզը նպաստավոր չէ նաեւ այս հիվանդության զարգացման համար: Այստեղ չկան անտառային հատվածներ եւ թափառող խոզեր: Բացի այդ մարդիկ աշխատում են փակ պահել իրենց կենդանիներին:

Մարտ ամսին գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացրել էին, որ Թուրքիայում, Իրանում կան վտանգավոր գոտիներ, եւ պետք է անել ամեն ինչ` Հայաստան դրանց ներթափանցումը կանխելու համար:Շիրակի մարզի անասնաբուժական պետական տեսչության բաժնի վարիչը հավաստում է, որ անցած տարիների համամատությամբ պատվաստումներն այս տարի ավելի արդյունավետ են ընթանում: Ու եթե պատվաստումներն ու ախտահանման աշխատանքները կատարվեն ժամանակին հիվանդությունը գլուխ չի բարձրացնի:

Ապրիլին կսկսվեն պատվաստումներ խշան պալար կոչվող հիվանդության դեմ:Ներկայումս գյուղացին ինքն է գիտակցում պատվաստման անհրաժեշտությունը:Նախանշանների դեպքում ինքն է ահազանգում է, քանի որ սեփականատերը հասկացել է, թե համաճարակի դեպքում ինչ դժվարության առաջ կարող է կանգնել:

Գյումրի

«Ցայգ» հը