ՋՐԱԳԾԻ ՎԹԱՐ
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիի Խաղաղության օղակի անդորրը խաթարվել է 3 օր առաջ: Սկսած ապրիլի 7-ի կեսօրից Շիրակ ջրմուղկոյուղին ահազանգեր էր ստացել, որ տարածքի շենքերը ջրազրկված են: Ծառայությունն սկսել է հետաքրքրվել, որ պարզի, թե ինչի հետեւանքով է միանգամից դադարել Խաղաղության օղակի բնակելի շենքերի ջրամատակարարումը: Արտաքին ջրագծի վթար տարածքում չի նկատվում: Բնակելի այս շենքերի ջրի խողովակներն անցնում են շենքերի նկուղներով, ինչն էլ աշխատանքների խոչընդոտման պատճառ է հանդիսանում:
Ջրմուղկոյուղու պատասխանատուն վստահեցնում է, որ շենքի բնակիչները խոչընդոտել են իրենց աշխատանքը՝ նկուղները չբացելով: Իսկ այս պարագայում հնարավոր չէ ասել, թե ինչու ջուրը չի հասնում բնակիչներին:
Շիրակ ջրմուղկոյուղու աշխատակիցներին այսօր էլ չի հաջողվել պարզել, թե ինչի հետեւանքով է դադարել ջրի հոսքը: Բացվել են դիտահորերն ու որոշ հատվածներ փորվել են, սակայն որեւէ մասում ջրագծի վթար չի հայտնաբերվել: Ջրաբաշխման ծառայության պետ Լյուդվիգ Էլբակյանի տեղեկացմամբ, աշխատաքնները կշարունակվեն նաեւ այսօր: Ստեղծված իրավիճակը հնարավոր է լինի մասնակի խցանման հետեւանք: Իսկ բնակելիների բնակիչներն այսօր էլ պիտի մնան անջուր, եւ ջուր հայթայթեն տարածքի ցայտաղբյուրներից: Ի դեպ, Գյումրիի Խաղաղության օղակի շենքերը կառուցվել են շատ վաղուց եւ ջրամատակարարաման համակարգը , ինչպես քաղաքի մյուս փողոցներում է, քայքայված է: Այնպես որ, փորելու դեպքում, ավանդույթի համաձայն, գործից գործ է բացվելու:
Գյումրի
«Ցայգ» հը