Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԻԼԱՐԵՏ ԲԵՐԻԿՅԱՆԸ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼ Է ՀՀԿ-ԻՆ

Քաղաքականություն

ԱԺՄ նախկին անդամ, ժամանակավորապես անկուսակցական Ֆիլարետ Բերիկյանը անդամագրվել է Հանրապետական կուսակցությանը: Բերիկյանը գտնում է, որ կարիք չկա Վեցյակի սահմանադրության նախագիծը քննարկել, փոխարենը պետք է առաջարկներ ներկայացնել Քոչարյանի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:

Հայաստան խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը գտնում է, որ Սահմանդրությունը փոխելու կարիք չկա 2 պատճառով. առաջինը՝ գործող Սահմանադրությունը տվել է Հայաստանում ծագած բոլոր ճգնաժամերի լուծումը: Երկրորդը Սահմանադրական փոփոխությունների համար համապատասխան մթնոլորտ չկա:

Ազգային Միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը գտնում է, որ Հայաստանում ամենակարեւոր խնդիրը Սահմանադրության բարեփոխումը չէ, այլ Սահմանադրությունը խախտողներին պատժելը: