Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՄԻԱՑԱՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ / video /

Քաղաքականություն

Հենց նոր Լեւոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում բացահայտեց այն անակնկալը, որը խոստացել էր երեկ: Ըստ նրա` ինքը հանդիպել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար , Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ:

>«Այս պահին գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, նրան միացած մի այլ փոխնախարար` գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը, ժողովրդի անունից եւ բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը բանակցություններ են վարում,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը,- Բանակցությունների իմաստը հետեւյալն է, որ բանակի հրամանատարությունը հանձինս Մանվել Գրիգորյանի, Գագիկ Մելքոնյանի` հայտարարում է, որ ( ես լիազորված եմ իրենց հայտարարությունը Ձեզ փոխանցել) իրենք որպես բանակի փոխնախարարներ` կանգնած են ժողովրդի կողքին եւ պաշտպանելու եմ ժողովրդի վստահությանը արժանացած թեկնածուին»:

Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Պաշտպանության փոխնախարարները հայտարարել են նաեւ, որ թույլ չեն տա, որ բանակը խառնվի քաղաքականությանը եւ գործադրվի սեփական ժողովրդի դեմ»: «Մանվել Գրիգորյանը եւ Գագիկ Մելքոնյանը իրենց համարում են հայ ժողովրդի անվտանգության երաշխավոր», - շարունակեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, ապա իր անունից վստահություն հայտնեց, որ բանակի ողջ հրամանատարությունը կմիանա նրանց:

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո, նրա հետ միասին Ազատության հրապարակը թնդում էր «Մանվել, Մանվել», «Գագիկ, Գագիկ» վանկարկումներից: