Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԹՈՂ ՀԱՋՈՂՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԲԱԶՄԱՊԱՏԿՎԵՆ»

Սպորտ

Շնորհավորում եւ բարեմաղթում են ֆուտբոլային աշխարհի ճանաչված ներկայացուցիչները

Լեւոն Պաչաջյան (Հայաստանի 2007թ. լավագույն ֆուտբոլիստ)

Թող այս տարի հայկական ֆուտբոլում արձանագրված հաջողությունները հաջորդ տարի եռապատկվեն, բազմապատկվեն: Ակումբներին հաջողություն կմաղթեն եվրագավաթների խաղարկությունում: Թող լավ արդյունքների հասնեն եւ որքան հնարավոր է առաջ շարժվեն: Ֆուտբոլիստներին ցանկանում են հաջող մրցաշրջան, որում նրանք զերծ կմնան վնասվածքներից` միշտ կազմ ու պատրաստ լինելով բոլոր հանդիպումներին: Երկրպագուներին էլ թող ավելի շատ հաճախեն մարզադաշտ եւ քաջալերեն մեզ հաջողության հասնելու համար:

Աշոտ Մանուկյան (ՀՖՖ փոխնախագահ)

Շնորհավորում եմ մեր ֆուտբոլիստների, մարզիչների եւ հայկական ֆուտբոլին առնչություն ունեցող անձանց ամանորը: Թող բոլոր թիմերը բարելավեն իրենց խաղամակարդ եւ լավ արդյունքների հասնեն, քանի որ նրանց հաջող ելույթներից կախված նաեւ հավաքական ունենալը: Մեր հավաքականին հաջողություն մաղթենք ընտրական այդ ուժեղ խմբում, որ կարողանա պատվով դուրս գալ: Տեսնենք, թե ինչպես կլուծվի մարզչի հարցը, որից հետո հնարավոր կլինի սկսկել նախապատրաստական աշխատանքները:

Արարատ Ճաղարյան (Հայաստանի 2007թ. լավագույն մրցավար)

Թող գալիք տարում միայն հաղթանակները ուղեկցեն մեր ֆուտբոլիստներին եւ ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներին: Ցանկանում եմ նրանց հաջողություն թե ֆուտբոլային խաղադաշտերում, թե անձնական կյանքում:

Արթուր Ոսկանյան (Հայաստանի հավաքականի եւ «Արարատի» ֆուտբոլիստ)

Նախ բոլորին մաղթում եմ տոնական տրամադրություն եւ հուսով եմ մեր ողջ ազգը բարձր տրամադրությամբ կդիմավորի ամանորը: Ինչպես տարին սկսես, այնպես էլ կշարունակես եւ համոզված եմ, որ այդպիսի լավ տրամադրությունը բոլորիս կուղեկցի 2008թ.: Հուսով եմ, որ տարին հաջող կընթանա նաեւ հայկական ֆուտբոլի համար: Դրա համար կան բոլոր հիմքերը:

Ռուբեն Նազարեթյան (Ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ)

Շնորհավորելով մեր ֆուտբոլային հասարակության ամանորը եւ սուրբ ծնունդը` ցանկանում եմ նորանոր հաջողություններ 2008թվականին: Անցող տարին լի էր ֆուտբոլային իրադարձություններով եւ որոշակի հաջողություններ գրանցվեցին: Հույս ունենանք, որ այդ հաջողություններով չենք սահմանափակվի եւ նոր տարում կունենանք ավելի բարձր արդյունքներ: 2008 թվականում իրադարձությունների քանակը եւս բավական շատ է եւ հաջողություն մաղթենք մեր ֆուտբոլիստներին բոլոր կարեւորագույն հանդիպումներում հաջող հանդես գալու համար:

Վարդան Մինասյան (Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ պաշտոնակատար)

-Շնորհավորում եմ մեր ողջ ազգի ամանորը եւ ցանկանում եմ ամենայն բարիք: Թող 2008 թվականը լինի հաջողությունների տարի հայկական ֆուտբոլի համար:

Ռոբերտ Արզումանյան (Հայաստանի հավաքականի 2007թ. ամենարդյունավետ ֆուտբոլիստ)

– Շնորհավորում եմ մեր ազգի Ամանորը եւ Սուրբ ծնունդը` ցանկանալով նրանց առողջություն: Մեր ֆուտբոլասերներին էլ համբերություն եմ ցանկանում հաջորդ տարի կայանալիք հանդիպումներում:

Գեւորգ Ղազարյան (Մրցաշրջան 2007-ի հայտնություն)

Հաջողություն եմ մաղթում մեր ֆուտբոլային աշխարհին: Թող հաջորդ տարի նույն ոգով ավելի լավ արդյունքներ գրանցվեն: Հայաստանի առաջնությունը ավելի դիտարժան պայքարում անցնի եւ այս տարի եղած լարվածությունը, սուր մրցակցությունը ավելի մեծանա հաջորդ տարում: Ամենակարեւորը հաջողություն եմ մաղթում մեր ազգային հավաքականին եւ հուսով եմ ընտրական փուլում մեր թիմը լավ ելույթներ կունենա: