A
A
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊԱՄՊԼՈՆԱՅՈւՄ
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանիայի Պամպլոնա քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում միմյանց հետ են հանդիպել Հայաստանի ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը եւ Սլովակիայի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը:
Հանդիպումը ավարտվել է ոչ-ոքի: Մինչ այս Սարգսյանը միայն պարտություններ էր կրել, ուստի սա նրա առաջին կես միավորն էր, եւ հայ շախմատիստ շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: 2.5 միավորով առաջին տեղում է ընթանում իսպանացի Ֆրանսիսկո Վալեխոն: Սերգեյ Մովսիսյանը 1.5 միավորով 5-րդ հորիզոնականում է: