ԱՆԴՐԵ ԱՂԱՍԻՆ ԿԱՐՈՂ Է ԺԱՄԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ
Աջակցիր «Ա1+»-ին«Այն ինչ ծրագրվել էր, 2007թ ին, ուրախություն բոլորիս, հաջողվեց կատարել: Այս տարի մենք ցանկանում էին բեկում մտցնել թենիսում եւ այսօր կարող ենք վստահորեն ասել, որ դա հաջողությամբ կատարվել է», - ափոփելով տարին` այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանը:
Որպես լուրջ ձեռք բերում ֆեդերացիայի նախագահը ընդգծեց, որ պատանի թենիսիստների թիվը ավելացել է 4-5 անգամ. «Ճիշտ նույն չափով աճել է նաեւ սիրողական մակարդակով զբաղվող մեծահասակների քանակը: Թե Երեւանում, թե նրանից դուրս` Դիլիջանում, Կապանում, Իջեւանում, սկսվել է թենիսի կորտերի կառուցում»:
2007թ. իրադրձություններից Հարություն Փամբուկյանը առանձնացրեց առաջին անգամ Երեւանում անցկացված միջազգային մրցաշարը, որի մրցանակային հիմնադրամը կազմել է 5 մլն դրամ. «Մրցաշարին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Մակեդոնիայի, Նոր Զելանդիայի, Ֆրանսիայի, Արգենտինայի, Չեխիայի, Գերմանիայի, Ուկրաինայի, Վրաստանի, Իտալիայի Իսրայելի 32 մարզիկներ»: Հայաստանում են անցկացվել նաեւ Դեւիսի գավաթի եվրոաֆրիկյան տարածաշրջանի 4-րդ ենթախմբի հանդիպումները, որում ընգրկված էր նաեւ Հայաստանի հավաքականը:
Մեր ընտրանու մրցակիցներն են եղել Չեռնոգորիայի, Անդորրայի, Բոցվանայի, Ռուանդայի հավաքականները. «Մրցաշարին պետք է մասնակցեր նաեւ Ադրբեջանի հավաքականը, սակայն նրանք հրաժարվեցին մասնակցությունից: Հայաստանի հավաքականում ընդգրված էին Զորանյան Հայկը, Սոֆյան Հարությունը, Գեւորգյան Աշոտը եւ Դավթյան Հովհաննեսը: Այս մրցաշարում մեր հավաքականը 4 հաղթանակ տոնեց եւ կրեց մեկ պարտություն Չեռնոգորիայի հավաքականից: Այսպիսով` Հայաստանի հավաքականի տեղափոխվեց 3-րդ խումբ»:
Բացառված չէ, որ հաջորդ տարի Հայաստանում կայանալիք միջազգային մրցաշարերում իրենց մասնակությունը ունենան նաեւ միջազգային մեծ ճանաչում ունեցող հայազգի թենիսիստներ: Հարություն Փամբուկյանը հայտնեց, որ շատ դժվար կլինի համաձայնության գալ Արգենտինան ներկայացնող Դավիթ Նալբանդյանի հետ, իսկ ահա գործնական թենիսը թողած Անդեր Աղասիի հետ բանակցություններ վարվում են: