ԱՆՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿ
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանիայում մեկնարկած շախմատի միջազգային մրցաշարում խիստ անհաջող է հանդես գալիս Հայաստանի ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը: Հայաստանի հավաքականի առանցքային խաղացողը մեկնարկային տուրում սեւերով պարտվել է Ալեքսանդր Բելյավսկիին: Հաջորդ տուրում Սարգսյանը կրկին սեւերով զիջել է արդեն Մաքսիմ Ռոդշտեյնին: Սարգսյանի 2 մրցակիցներն էլ ավելի ցածր վարկանիշ են ունեցել, քան հայ գրոսմայստերը:
Մրցաշարում հանդես է գալիս նաեւ մեկ այլ հայ շախմատիստ` Սերգեյ Մովսիսյանը, որը սակայն ներկայացնում է Սլովակիան: Մեկնարկային 2 պարտիաներն էլ Մովսիսյանը ավարտել է ոչ-ոքի:
Մրցաշարային աղյուսակը 2 միավորով գլխավորում է իսպանացի Ֆրանսիսկո Վալեխոն: Աղյուսակը եզրափակում է Գաբրիել Սարգսյանը, որը առայժմ միավոր չի վաստակել: