ԲԱՆԱԿՑՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԴԵՌ ՇԱՐՈւՆԱԿՎՈւՄ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱյս օրերին շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի հավաքականի եւ «Փյունիկի» առանցքային ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը կարող է հայտնվել դանիական «Բրոնդբյու» ակումբում:
«Ա1+»-ի հետ զրույցում Ռոբերտ Արզումանյանը եւս հատաստեց այս լուրը, սակայն ընդգծեց, որ դեռ բանակցություններ են ընթանում ակումբների միջեւ: Արզումանյանը առաջարկներ ունի նաեւ մի շարք այլ ակումբներից, սակայն Ռոբերտին իր կազմում տեսնել հատկապես շահագրգռված է դանիական ակումբը:
«Բրոնդբյուն» արդեն մի քանի ամիս է հետաքրքրություն է ցուցաբերում հայ ֆուտբոլիստի նկատմամբ եւ ակումբի գործադիր տնօրեն Անդերս Բյերեգարդը ներկա է գտնվել նոյեմբերի 21-ին Երեւանում կայացած Հայաստան եւ Ղազախստան մրցավեճին: Ավելացնենք նաեւ, որ Ռոբերտ Արզումանյանը վերջին 3 տարիներին համարվում է Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ: 2007թ. ընթացքում նա մեր ընտրանու կազմում նաեւ արդյունավետ խաղ է ցուցադրել խփելով 3 գնդակ: Արզումանյանը տարեսկզբին փորձաշրջան էր անցել նաեւ անգլիական «Շեֆիլդ» եւ «Լիդս» հեղինակավոր ակումբներում: 2007թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքում Արզումանյանը գրավել է 2-րդ հորիզոնականը` ընդամենը 1 միավորով զիջելով Լեւոն Պաչաջյանին: