Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՏԱՐԻ ԷՐ ԻՆՁ ՀԱՄԱՐ»

Սպորտ

Հայաստանի լավագույն մարզիկ Գեւորգ Դավթյանի համար անակնկալ չէր, որ նա ճանաչվել է լավագույնը: Գյումրեցի մարզիկը դեռեւս նախորդ շաբաթ «Ա1+»-ի հետ զրույցում նշել էր, որ դրա հավանականությունը շատ մեծ է, քանի որ բացի նրանից ոչ ոք մեդալների նման հարուստ պաշար չի ունեցել.

«Շատ ուրախ եմ, որ ճանաչվել եմ լավագույնը, դա պարտավորեցնող է: Երբ ավարտվեցին ծանրամարտի, բռնցքամարտի, ըմբշամարտի եւ մյուս մարզաձեւերի աշխարհի առաջնությունները, իմի բերելով արդյունքները ես արդեն հասկացա, որ ամենայն հավանականությամբ ես կդառնամ լավագույն մարզիկ: Սա մեծ հաջողություն էր ինձ համար, քանի որ իմ երկրում դարձա լավագույնը»: Դավթյանի համար տարին իրոք հաջող էր, սակայն նա ավելի լավ արդյունք էր ակնկալում. «Եթե անկեղծ լինեմ, ապա պետք է ասեմ, որ աշխարհի առաջնության մեկնել է վստահ լինելով, որ ոսկե մեդալով եմ վերադառնալու: Ցավոք, չստացվեց, եւ նվաճեցի արծաթե մեդալ, որի համար եւս ուրախ եմ»:

Թեեւ Գեւորգը ընդամենը 24 տարեկան է, սակայն արդեն մեծ փորձ ունի եւ միջազգային ասպարեզներում մեծ հաջողություններ է ունեցել. «Իմ կարիերայում առանձանահատուկ էր այս տարի եւ ամենհիշարժան պահը թերեւս Եվրոպայի առաջնությունն էր, որտեղ բացի ոսկե մեդալը նաեւ լավագույն մարզիկ ճանավեցի բոլոր քաշային կարգերի մարզիների շրջանում: Առանձնահատուկ էր նրանով, որ ոսկու համար պայքարում էինք ես եւ Արա Խաչատրյանը»:

Դավթյանը ամուսնացած է: Նա ունի 1 տարեկան դուստր:

«Ես ապրում եմ կնոջ, երեխայիս, հորս եւ եղբորս ընտանիքի հետ: Մեր ընտանիքիը բավական մեծ է եւ նրա անդամները ամեն կերպ նպաստում են իմ հաջողություններին, աջակցում ինձ: Հայրս նախկինում եւս զբաղվել է ծանրամարտով եւ կարելի է ասել իմ որակները ծառանգական են: Ավագ եղբայրս, որից ես 12 տարով փոքր եմ, նույնպես ծանրորդ է եղել, սակայն երիտասարդ տարիքում ավարտել է կարիերան: Նա հաճախ է ներկա գտնվում իմ մարզումներին, աջակցում է եւ խորհուրդներ տալիս»,-ասաց նա: