ԳԵՎՈՐԳ ԴԱՎՅԹԱՆԸ` ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿ
Աջակցիր «Ա1+»-ին2007թ. Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել ծանրամարտիկ Գեւորգ Դավյթանը: Մարզական լրագրողների հայկական ֆեդերացիայի անցկացման հարցման արդյունքներով` Գեւորգյանը 460 հնարավորից ստացել է 454 միավոր: Այս տարի գյումրեցի 24-ամյա մարզիկը դարձել էր Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի փոխչեմպիոն, ուստի կասկած չկար, որ հենց նա է լավագույնը ճանաչվելու:
328 միավորով երկրորդ տեղում է հայտնվել ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը, որը Եվրոպայի 2007թ. չեմպիոն է, ինչպես նաեւ երիտասարդական առաջնության հաղթող: Լավագույն եռյակը 281 միավորով եզրափակել է հունա-հռոմեական ոճի ըմբիշ Յուրի Պատրիկեեւը: Նա միակն էր հայ ըմբիշներին, որը կարողացավ Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում մեդալի արժանանալ: Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Մելինե Դալուզյանը 253 միավորով գրավեց 4-րդ հորիզոնականը: Լավագույն տասնյակում տեղ են գտել նաեւ ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը, առագաստանավային սպորտի ներկայացուցիչ Սառա Հեբերտ Ջոնսոնը, շախմատիստներ Էլինա Դանիելյանը եւ Լեւոն Արոնյանը, ծանրորդներ Արա Խաչատրյանը եւ Տիգրան Մարտիրոսյանը:
2007թ. Հայաստանի լավագույն թիմ է ճանաչվել շախմատի տղամարդականց Հայաստանի հավաքականը, որը Եվրոպայի առաջնությունում գրավեց 2-րդ հորզիոնականը: Կանանց շախմատի Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ ահա Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում առաջին տեղ գրաված հավաքականը ընդամենը 3-րդն է: Քվարկությանը մասնակցել են 46 լրագրող: