ՀԱՅԱՍՏԱՆԸ ՁԱՅՆԸ ՏՎԵԼ ԷՐ ՌՈՆԱԼԴՈւԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ Ցյուրիխում կայացած գալա երկոյաի ժամանակ Բրազիլիայի հավաքականի եւ «Միլանի» ֆուտբոլիստ Կական ճանաչվել է 2007թ. լավագույն ֆուտբոլիստ: Ընդամենը 2 շաբաթ առաջ բրազիլացին ճանաչվել էր նաեւ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ` արժանանալով «Ոսկե գնդակին»:
ՖԻՖԱ-ն լավագույն ֆուտբոլիստին որոշում էր իր անդամ ազգային հավաքականների գլխավոր մարզիչների եւ ավագների միջեւ անցկացված հարցման արդյունքում: Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնակատար Վարդան Մինասյանը «Ա1+»-ին հայտնեց, որ մեր ընտրանու մարզչական շտաբը իր հարցաթերթիկը ուղարկել էր դեռեւս 2 ամիս առաջ. «Այն ժամանակ հավաքականում էր նաեւ Թոմ Ջոնսը: Միմյանց հետ խորհրդակցելուց հետո մենք քվեաթերթիկում առաջինը նշեցինք Կրիշտինաու Ռոնալդուի անունը, որին հաջորդեցին Կական եւ Լիոնել Մեսին: Անկեղծ ասած` ես հակված էի Կակայի թեկնածությանը եւ գտնում էի, որ նա է լավագույնը: Բրազիլացի ֆուտբոլիստը իրոք լավ մրցաշրջան անցկացրեց եւ ես համոզված էի, որ նա է ճանաչվելու լավագույնը»: Հայաստանի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը եւս իր քվեաթերթիկում առաջինը նշել էր Ռոնալդուին, ապա Կակային եւ Մեսիին:
Քվարկության արդյունքում հենց այս ֆուտբոլիստներ են եղել լավագույն եռյակում, սակայն Կակա, Մեսի, Ռոնալդու դասավորությամբ: ՖԻՖԱ-ն նաեւ որոշել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստուհուն: Երկրորդ տարին անընդմեջ հաղթող է դարձել բրազիլացի Մարտան: