A
A
Քաղաքական երգիծանքին չպետք է կատակով վերաբերվել (տեսանյութ)
«Քաղաքական երգիծանքին չպետք է կատակով վերաբերվել, այն լուրջ ազդեցություն է ունենում ժողովրդի եւ իշխանության վրա»,- ասում է հոգեբան Սամվել Խուդոյանը: Հոգեբանը կարծում է, որ քաղաքական երգիծանքը անհրաժեշտ է, քանի որ այն սթափեցնում է իշխանություներին, սակայն այն չպետք է անցնի սահմանները: Նրա կարծիքով՝ այժմ իշխանությունների հանդեպ երգիծանքը դրական է, քան նախկինում: Սակայն կարևոր է տարբերել հումորը ո՞վ է անում ընդդիմությունը, թե ժողովուրդը և նոր եզրակացություններ անել: «Նախագահներից շատ է երգիծանքի է ենթարկվել Սերժ Սարգսյանը, որը կարելի է ասել հումոր չի եղել, այն ավելի շատ ագրեսիվ սարկազմ էր, որը երբեմն անցնում էր բոլոր սահմանները»,- ասաց նա։