Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արծիվ մահապարտներ»-ը հիշում են պատերազմի դրվագները (տեսանյութ)

Հասարակություն
55795224_2123907487677405_2131621723890515968_n

«Արծիվ մահապարտներ»-ի ջոկատը ապրիլյանին կրկին բարձրացել էր դիրքեր: Երեք տարի է անցել, բայց ջոկատի անդամները դեռ հիշում են ու պատմում , բայց չեն խոսում տխուր դրվագներից: Հիշողությունների մեջ տարբեր դեպքեր կան դաջված, բայց հիշում են ամենաուրախները: Ծիծաղում են: «Ազատամարտիկ Սերգեյ Վարդանյանի՝ հայտնի «Դեդ» -ի համար  «թաղում» էինք կազմակերպել: Մի ամբողջ զորախմբով հավաքվել էինք, թե բա Դեդը մահանում է: 40 աստիճան ջերմություն ուներ։ Խունկը վառել ենք ու Աստված գիտի որտեղից ծաղիկ ենք գտել ու դրել «մահացող» Դեդի կրծքին»,- միմյանց ընդհատելով պատմում են ազատամարտիկները:  Դեդն ինքը ժպտում ու հիշում է. «Մի ամբողջ կազարմա լաց են լինում, ասի՝ թողեք կիսատ գործ ունեմ, վերջացնեմ նոր կթաղեք»: Այսօր «Արծիվ մահապարտներ»  ՀԿ-ի ղեկավար գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակից նույն կազմակերպության անդամ կամավորականներին պարգևատրեց «Ապրիլյան պատերազմի մասնակից»  կրծքանշանով: