1 500 000 եվրո Հայաստանին՝ լավ կառավարման համար
Ապրիլի 3-ին Երեւանում կտրվի «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի պաշտոնական մեկնարկը: Այդ ծրագիրը, որը մշակվել է Եվրոպայի խորհրդի 2019-2022 Գործողությունների ծրագրի համատեքստում, ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության գրասենյակի կողմից և իրականացվում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարարության հետհամագործակցությամբ: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մինչև 2021թ. ավարտը: Բյուջեն կազմում է 1 500 000 եվրո: Ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանում ժողովրդավարությանամրապնդմանը` նպաստելով արդյունավետ, հաշվետու և թափանցիկ տեղական ինքնակառավարման մարմինների զարգացմանը, լավ կառավարման սկզբունքների ապահովմանը, ինչպես նաև հավասար հնարավորությունների ևքաղաքական որոշումների կայացման գործընթացներում կանանց ընդգրկուն մասնակցության խթանմանը: Այս մասին հայտնում է ԵԽ հայաստանյան գրասենյակից։