Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենաստվերային ոլորտը մանրածախ վաճառքն է. ՊԵԿ նախագահ (տեսանյութ)

Պաշտոնական
pEK

Կառավարությունը վերանայում է Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակի գործառույթները:  Այսօր կառավարության նիստի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարության հերթական նիստին ներկայացրեց ՀԴՄ ների ներկրման, իրացման և դրանց տեխնիկական սպասարկման ազատականացման վերբերյալ որոշման նախագծերը, որտեղ սահմանված են տեխնիկական սպասարկման կարգավորումները: Մեկ այլ նախագծով նախատեսվում է հանել ՊՈԱԿ-ի կողմից ՀԴՄ-ների գնման, իրացման գործընթացին առնչվող կարգավորումները: Դավիթ Անանյանի խոսքով, իրենք առաջարկում են վերանայել և ուժը կորցրած ճանաչել ՀԴՄ սարքերի մի շարք տեխնկական պահանջներ, որոնք նոր սերնդի ՀԴՄ-ների դեպքում արդիական չեն: «Ըստ էության մենք ազատականացնում ենք Հսկիչ դրամարկղային  մեքենաների ներկրման վաճառքի և տեխնկական սպասարկումը, ՀԴՄ սարքերի տեխնիկական պահանջները կրճատում և արդիականացնում ենք և ամբողջությամբ ազատականացնում ենք ոլորտը»,-նշեց Անանյանը: Իսկ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահն անդրադարձավ Հայաստանում առկա ստվերին: Լրագրողները հիշեցրին վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե միջազգային փորձագիտական կազմակերպությունների գնահատականով Հայաստանում 50 տոկոսի է հասնում ստվերը, մինչդեռ ՊԵԿ նախագահը հայտարարել է, որ ԱՎԾ տվյալներով 25 տոկոս է, որն էլ իջեցվել է 22 տոկոսի: Ո՞ր տոկոսն է ավելի ճիշտ: «Միջազգային կառույցները տարբեր ցուցանիշներ են հրապարակում` 35, 40, 45, 50, և վարչապետը հնչեցրել է միջազգային կառույցներից մեկի տեսակետը, և բնավ այնպես չէ, որ այդ հնչեցրած տեսակետը իրականությանը համապատասխանում է, բայց դրանք գնահատականներ են, որոնց մեթոդաբանության առումով դեռևս մենք պետք է մեր մոտեցումներն էլ ասենք: Մենք ունենք ԱՎԾ, որի տվյալներն ենք պարտավոր ներքին վարչարարությունն իրականացնելու համար հիմք ընդունել: Բայց 22 տոկոսը, որ ԱՎԾ-ն հայտարարել է որպես չհաշվվող տնտեսություն, այդտեղ էլ մեթոդաբանության խնդիր կա, թե ինչ բան է չհաշվարկված տնտեսություն, ինչ բան է ստվերային տնտեսություն, դրանք մեթոդաբանական խնդիրներ են, և կարող են 50 տոկոսն ու 22 տոկոսը համադրելի տվյալներ չլինել»,- ասաց Դավիթ Անանյանը: ՊԵԿ նախագահը որեւէ թիվ չհրապարակեց, թե որ ոլորտում որքան ստվեր կա՝ նշելով, որ  ամենաստվերային ոլորտը մանրածախ վաճառքն է: