Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատ. Սամուել Սեւյանը պարտվեց եւ զիջեց դիրքերը

Սպորտ
a1chess-amerika-29.03.

ԱՄՆ ներկայացնող շախմատիստ Սամուել Սեւյանն առաջին պարտությունը կրեց Սենթ Լուիսում տեղի ունեցող շախմատի 2019թ ԱՄՆ տղամարդկանց առաջնությունում: Անցած գիշեր կայացած 8-րդ տուրում մեր հայրենակիցը հանդիպեց իր գլխավոր մրցակիցներից մեկի՝ Լեյնիեր Դոմինգեսի հետ, ում հետ բաժանում էր 2-4-րդ տեղերը: Ավաղ, 18-ամյա շախմատիստն այս անգամ սխալվեց վերջնախաղի ժամանակ եւ պարտություն կրեց: Նա իր վաստակած 4,5 միավորով այժմ բաժանում է 4-5-րդ տեղերը: Աղյուսակը գլխավորում են Հիկարու Նակամուրան ու Լեյնիեր Դոմինգեսը, որոնք 5,5-ական միավոր ունեն: Այսօր նախատեսված 9-րդ տուրում Սամուել Սեւյանը սեւերով կմրցի Ջեֆրի Քսյոնի հետ: Կանանց առաջնությունում հանդես եկող մեր հայրենակից Տաթեւ Աբրահամյանը երկրորդ անգամ անընդմեջ ոչ-ոքի ավարտեց իր պարտիան եւ այժմ 5,5 միավորով բաժանում է 3-4-րդ տեղերը: Նա այսօր մրցելու է առաջնության ընդգծված առաջատար, ՖԻԴԵ-ի վարպետ Ջենիֆեր Յուի հետ, որը 8 հնարավորից վաստակել է 7,5 միավոր: