Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ում քննարկել են Սիրիայում հայ մասնագետներին վերաբերող հարցեր (տեսանյութ)

Պաշտոնական
55453674_2186905334678396_5554201408825196544_n

ԱՄՆ կատարած այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի (UN OCHA) ղեկավարության հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների և OCHA տարածաշրջանային և ենթատարածաշրջանային գրասենյակների հետ գործողությունների համադրման ուղղությամբ հետագա քայլերը։