Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեռ մեր ծրագրերի շարունակությունն եմ տեսնում. ՀՀԿ-ական (տեսանյութ)

Հասարակություն
Untitled-45

Գործող իշխանությունների կողմից «Քաղաքացու օր» տոնի հաստատման մտադրության կապակցությամբ  ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանն ասաց, որ միամիտ մտածողության արդյունք է, իսկ բոլոր օրերը Հայաստանում քաղաքացու օր են: «Բնականաբար ծիծաղելի բան է: Քաղաքացու օր չի լինում: Էդպես, որ լինի, երբեմն, կարելի է գյուղացու օր հայտարարել, տենց հերթականությամբ գնալ»,- ընդգծում է նա՝ հավելելով, որ ժողովուրդը ոչ բոլոր տոներն է ընդունում և դա ոչ իշխանության, ոչ էլ ընդդիմության ասելով է: «Իհարկե չեմ նշի, որովհետև ամեն օր քաղաքացու օրն է»,- պատասխանեց Սահակյանը ապագա տոնը նշել-չնշելու կապակցությամբ: ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար, ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանը նույնպես այն կարծիքին է, որ տարվա  յուրաքանչյուր օրը քաղաքացու օրն է, իսկ տնտեսական հեղափոխություն կատարող կառավարությունը պետք է ավելի շատ զբաղվի տնտեսական վերափոխումներով և ոչ թե անվանակոչումներով: Բաղդասարյանը դեռևս տնտեսական հեղափոխությունը չի տեսնում: «Երբ որ տեսնեմ, դրա մասին կբարձրաձայնեմ: Դեռ մեր ծրագրերի շարունակությունն եմ տեսնում»,- շեշտում է նա: Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը, լրագրողի՝ իշխանությունների կողմից կոռուպցիոն բացահայտումների հետ կապված հարցին, պատասխանեց, որ եթե կոռուպցիոն բացահայտումներ լինեն, պատրաստ են բացահայտումներին հստակ պատասխաններ տալ: