Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոցիալական խնդիր ունեցող երեխաներն այլևս չեն հայտնվի հատուկ դպրոցներում (տեսանյութ)

Հասարակություն
Lusine-nkar

Հայաստանում կպահպանվի միայն 4 հատուկ դպրոց։ Սոցիալական խնդիր ունեցող երեխաներն այլևս չեն ներառվի հատուկ դպրոցներում 2019 թվականին նախատեսվում է անցում կատարել համընդհանուր ներառական կրթության: Դեռևս 2016 թվականին Կառավարությունը  որոշում է կայացրել համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում և առաջարկել է գործողությունների պլան և ժամանակացույց: Լսողության խանգարումներ ունեցող երեխաների  հատուկ կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Բաբայանը նշում է. «Այն ինչ այսօր տեղի է ունենում 2016 թվականին սկսված գործընթացի  շարունակությունն է»։ 2019 թվականի սեպտեմբեր ամսից վերջնական կգործեն համապատասխան կազմով դպրոցներ և աջակցության կենտրոնները:  «Գործընթացը ենթադրում է, որ որոշ հատուկ դպրոցներ կվերակազմավորվեն մանկական աջակցության կենտրոնների և կպահպանվեն առնվազն 4 հատուկ դպրոց: Այժմ ԿԳ նախարարությունը և Աշխատանքի սոցիալական հարցերի նախարարությունը խնդրի հետ կապված հետազոտություններ են իրականացնում, պարզելու արդյո՞ք հատուկ դպրոցներում ներառված երեխաները ունեն խնդիրներ, թե այնտեղ հայտնվել են զուտ սոցիալական կարգավիճակից դրդված: Նման դեպքերի հայտնաբերման դեպքում, այդ երեխաների սոցիալական կարիքի լուծման հարցերով կզբաղվեն համապատասխան գերատեսչությունները: Կրթահամալիրի պաշտոնակատարը նշեց, որ իրենց կրթահամալիրում սովորում է լսողության խնդիրներ ունեցող 117 երեխա, որոնցից մի մասը ունեն հավելյալ խնդիրներ: Այժմ  նախկին շրջանավարտներից միայն 10-ն է, սովորում բուհերում: Սակայն շատերը  չեն կարողանում ուսումը շարունակել և աշխատանք գտնել ՝առկա մի շարք խնդիրների պատճառով: