Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանակցություններն ուղղված կլինեն ընդհանուր սկզբունքների պարզեցմանը». Ա. Նաղդալյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Պաշտոնական
Untitled-36

Ադրբեջանի նախագահի հետ առաջիկա  բանակցությունները  հիմնականում  ուղղված են լինելու ոչ թե  Ղարաբաղի խնդրի բուն կարգավորման շուրջ  հարցերին,  այլ Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցի կարգավորմանը և ընդհանուր սկզբուքնների պարզեցմանը:  Այսօր լագրողների հետ   հանդիպման ընթացքում հայտարարել է ԱԳՆ  մամլո խոսնակ Աննա Նաղդալյանն, ընդգծելով. «Դեռ անվտանգության խորհրդի նիստում  վարչապետը հայատարարել էր, որ փաստաթղթում  ներառված երեք սկզբունքները  ենթարկվում են տարակարծիք մեկնաբանությունների:  Ադրբեջանն իր ձևով է  ներկայացնում դրանք,  հայկական կողմն՝  իր:  Այդ նպատակով էլ անհրաժեշտություն է առաջացել առաջիկա բանակացությունների ընթացքում պարզեցնել դրանք՝ մշակելով բոլորի համար ընդունելի  սկզբուքններ»:  Ըստ Նաղդալյանի, ներկա պահին բուն բանակցությունների առթիվ գործընթաց չի ընթանում և  առաջիկայում ընթանալու են մեկնաբանությունների շուրջ  զրույցներ:  Անդրադառնալով ՀԱՊԿ  գլխավոր քարտուղարի շուրջ  ծավալված հարցերին,  Ա.Նաղդալյանը նշեց , որ  առանց Հայաստանի մասնակցության ՀԱՊԿ –ում որոշում չի կայացվելու,  հաշվի առնելով,  որ ՀԱՊԿ –ում  որոշումներն   ընդունվում են կոնսեսուսային որոշումների կայացման սկզբունքի հիման վրա.  «Մենք մշտապես ընդգծել ենք ՀԱՊԿ-ի կաևորությունը Հայաստանի անվտանգության  համակարգում, այդիսկ պատճառով, մենք քայլեր ենք ձեռնարկում բոլորի հետ համագործակցության հիման  վրա, կառույցի հետ արդյունավետության բարձրացման ուղղությամբ»:  Ներկայումս  շարունակվում ենՀԱՊԿ գլխավոր քարտուղարի  ընտրության,  ինչպես նաև նման հարցերի աթնչությամբ   իրավական բացերի  շուրջ   քննարկումները: