Ակցիա Իրանի դեսպանատան մոտ (տեսանյութ)

Հայաստանցի մի խումբ իրավապաշտպաններ հավաքվել էին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մոտ և պահանջում էին Իրանի իշխանություններից ազատ արձակել իրավապաշտպան Նասրին Սոթուդեհին: Նասրինը դատապարտվել է 38 տարվա ազատազրկման և 148 մտրակի հարվածի, այն բանի համար, որ տարիներ շարունակ պաշտպանել է ընդիմադիր առաջնորդների, ակտիվիստների, լրագրողների ու պարտադրված գլխաշորից հրաժարված կանանց իրավունքները: Իրանում նրան հռչակել են որպես ազգի թշնամի: «Իրավունքի ուժ» ՀԿ -ի հիմնադիր Արման Ղարիբյանի խոսքով մեղադրանքները կարող են նույնիսկ շինծու լինել՝ նպատակ ունենալով լռեցնել իրավապաշտպանի խոսքը: Ակցիայի մասնակիցները ստորագրահավաք են կազմակերպել և երբ փորձեցին ցուցակը դեսպանատան աշխատակցի միջոցով տեղ հասցնել, սակայն ակտիվիստներին փոխանցեցին որ նամակը պետք է հանձնեն Հյուպատոսարան: Երբ մասնակիցները նամակը տարան Հյուպատոսարան, պարզվեց որ աշխատանքային ժամը ավարտվել է: Մասնակիցները նամակը կրկին փորձեցին փոխանցել դեսպանատան աշխատակիցներին, բայց անօգուտ: Նամակը փոխանցելու միակ տարբերակը դրա համար նախատեսված արկղիկն էր: