Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի բժիշկների միությունը կպաշտպանի բժիշկներին

Հասարակություն

Տեղի ունեցավ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ» անդրանիկ ժողովը, որին ներկա էին կառույցի հիմնադիրները, բժիշկներ և առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ։ Ժողովի ընթացքում զեկուցողները ներկայացրեցին միության նպատակը, խնդիրները, կառուցվածքը, ստեղծման անհրաժեշտությունը, բժիշկների պաշտպանվածության խնդիրները, առողջապահության ոլորտում առկա ֆինանսական խնդիրները, նմանօրինակ կառույցների գործունեության միջազգային փորձը և ինստիտուտների ստեղծման կարևորությունը: Զեկույցներից հետո մասնակիցների միջև տեղի ունեցավ քննարկում։ Հայաստանի բժիշկների միության առաջին ընդհանուր համաժողովը նախատեսվում է անցկացնել այս տարվա հունիս ամսին: Հայաստանի բժիշկների միության լրատվական ծառայություն