Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է (տեսանյութ)

Հասարակություն
melita-hakobyan-nkar

Այսօր սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Այս օրը տարբեր երկրներում տարբեր միջոցառումներ են իրականացվում ի պաշտպանություն սպառողների իրավունքի. տեղեկացնում է սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Սպառողների իրավունքների խնդիրը առաջին անգամ ի հայտ է բերել ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին, ներկայացնելով 4 հիմնական իրավունքներ, որից հետո ավելացել է ևս 4-ը՝ անվտանգության, տեղեկատվության, ընտրություն կատարելու, կրթություն ստանալու, լսված լինելու, էկո համակարգում ապրելու և վնասների հատուցման իրավունքը: Այսօր ամբողջ աշխարհում արտադրված է մոտ  23,1 մլրդ «խելացի ապրանք»՝ սմարթֆոններ, համակարգիչներ և այլն: Արտադրված ապրանքների քանակը 3 անգամ ավել է, քան երկիր մոլորակի բնակչությունը: Այսօր մենք չենք պատկերացնում մեր կյանքը առանց այդ «խելացի ապրանքների», սակայն այդ խելացի ապրանքերն ունեն իրենց խոցելի կողմերը. ասում է Մելիտա Հակոբյանը: «Սոցիալական  ցանցերից, խաղերից օգտվող  52 տոկոս սպառողներ անվստահություն են հայտնել անձնական տվյալների գաղտնիությունը չպահպանման համար, 12տոկոս-ը հրաժարվել է առցանց գնումներ կատարելուց, իսկ 10 տոկոսը հրաժարվել է ֆեյսբուքյան ցանցից, հասկանալով, որ անձնական տվյալների մուտքագրումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ» Անդրադառնալով վերջերս համացանցում տարածված կաթնամթերքում և երշիկում առկա վնասակար նյութերի առկայությանը, նա նշեց, որ հետազոտելիս, պետք է հետազոտեն բոլոր ֆիրմաների ապրանքները և ոչ թե մի քանիսը, այն էլ միշտ նույն լաբորատորիայում: