A
A
Երևանում կտեղադրվի «Սանիթեք»-ի աղբամանների նոր խմբաքանակ
Հարգելի՛ քաղաքացիներ, Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Սանիթեք» ընկերությունը հավատարիմ մնալով իր սկզբունքներին ու, հաշվի չառնելով նույնիսկ այն փաստը, որ ընկերությունը մեծածավալ վնասներ է կրում` ընկերության աղբամանները շարունակում են այրվել ամեն օր, ընկերությունն արդեն իսկ ձեռք է բերել նոր աղբամանների խմբաքանակ, որոնք Քաղաքապետարանի հետ համագործակցությամբ շուտով կտեղադրվեն Երևանի փողոցներում` «Մաքուր Երևան» ունենալու նպատակին ևս մեկ քայլով մոտենալու համար: Հարգանքով՝ «Սանիթեք» ընկերության տնօրինություն