Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՐՑՈՒՄ.Կո՞ղմ եք արդյոք, որպեսզի ապամոնտաժվեն սրճարանները (տեսանյութ)

Հասարակություն
21.thumb-770x510

Երկրորդ օրն է՝ Երեւանի կենտրոնում լարված իրավիճակ է։    Օպերայի հարակից սրճարանների  աշխատակիցները պատրաստ են անգամ  տեխնիկայի  տակ պառկել, միայն թե չապամոնտաժվեն դրանք։  Նրանք պնդում են՝ 300  հոգի կմնա առանց աշխատանք, մինչդեռ քաղաքային իշխանությունները  հայտարարում են՝ գրանցված աշխատակիցների թիվը չի հասնում երկու տասնյակի։  Երեւանի քաղաքապետարանը սրճարանների ապամոնտաժման  մասին հայտարարել էր  դեռեւս հունվարին։ Ըստ քաղաքապետարանի՝  դեռեւս երկու ամիս առաջ Ազատության հրապարակին հարող տարածքում սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանից ծանուցում են ստացել վարձակալության իրավունքով տնօրինվող հողամասերի մի մասից հրաժարվելու մասին: Սրճարաններն ապամոնտաժվելու են ոչ ամբողջությամբ, այլ տարածքների միայն այն հատվածները, որոնք տեղակայված են կանաչապատման ենթակա տարածքում։ Այսինքն՝  այդ տարածքներն ազատելուց եւ դրանք բետոնյա ծածկույթներից մաքրելուց հետո քաղաքապետարանը կանաչապատելու է տվյալ հատվածները։   Ըստ քաղաքապետարանի՝ նման որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով նաեւ հանրության պահանջը, որը այս տարածքը պետք է լինի հանրային եւ կանաչ։ «Ա1+»-ն առաջարկում է մասնակցել հարցման՝  հասկանալու, թե մեր ընթերցողը կողմ է, թե  դեմ,  որպեսզի ապամոնտաժվեն օպերային հարակից սրճարանները։