Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիայի վայրից հիվանդանոց է տարվել երկու անձ.

Կարևոր լուրեր Հասարակություն

Սրճարանների ապամոնտաժման դեմ անցկացվող ակցիայի արդյունքում մարմնական վնասվածքներով երկու քաղաքացի տեղափոխվել է Երևանի թիվ 1 հիվանդանոց: Տուժածներից մեկը ոստիկան է՝ 26-ամյա Ա.Կ-ն, իսկ մյուսը՝ ակցիայի մասնակից՝ 66-ամյա Սվետլանա Համբարձումյանը: Այս պահին խիստ լարված է Օպերայի տարածքում։ Ոստիկանություը շարունակում է բերման ենթարկել քաղաքացիներին։  Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները վերսկսվելու են հիմա. այս մասին լրագրողներին ասաց Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը: «Մենք պետք է հասկանանք, որ փորձում ենք ստեղծել իրավական երկիր, շատ կարևոր է մեր քաղաքացիների աջակցությունը: Մենք բոլորին ծանուցել ենք մեկ ամիս առաջ, զրուցել ենք տարբեր բիզնեսի ներկայացուցիչների հետ, բոլորը պատշաճ ծանուցված են»,- ասաց նա: Նրա խոսքով` այդ սրճարանները գերշահույթ են ստանում: «Մենք չենք հավատում, որ ընտանիք պահելու խնդիր ունեն: Բացի դրանից, մենք այս աղեղաձև զբոսայգու աջ կողմը տրամադրում ենք նրանց, որ շարունակեն իրենց գործունեությունը»,- ասաց նա և հավելեց, որ իրենք ընդամենը ցանկանում են օրինականություն՝ Օպերայի կանաչապատ տարածքը վերականգնեն: «Հենց հիմա սկսելու ենք ապամոնտաժումը, միակ խնդիրը քաղաքացիների անվտանգությունն է, որոշ ուղղորդված անձինք փորձում են խանգարել»,- նշեց նա և հավելեց, որ քանդել բառը չօգտագործեն այլևս: