Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուզանդի նախկին բնակիչները կրկին բողոքում են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
akcia-1

Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝  «Քաղաքապետարանը Հյուսիսային պողոտայի և Բուզանդի բնակիչներին խաբեց-«գցեց» փողոց», «»Հյուսիսային պողոտայի և Բուզանդի բնակիչները 14 տարի պայքարում են իրենց ոտնահարված իրավունքների համար» պաստառներով։ Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչ Ժենյա Պողոսյանի խոսքով՝ իրեն պատկանող 350 քմ տարածք ունեցող եռահարկ բնակարանի համար տվել են ընդամենը 130 հազար դոլար։ Յոթ ընտանիք դեռևս, Պողոսյանի փոխանցմամբ, լիարժեք փոխհատուցում չի ստացել։ «Քաղաքապետարանը ենք դիմել, սակայն քաղաքապետարանն ասել է՝ «Փոխհատուցումը պահանջեք «Երևան» հիմնադրամից»։ Իսկ հիմնադրամն արդեն լուծարված է», - ընդգծում է նա։