A
A
«Հայկական կերակուրը հիշեցնում է Պրովանսի խոհանոցը» (տեսանյութ)
Հայաստանում ֆրանսիայի դեսպանության ավագ խոհարարին հայկական խոհանոցը շատ է հիշեցնում Պրովանսը, քանի որ նրա խոսքով, բաղադրատոմսերում շատ են օգտագործվում թարմ բանջարեղենն ու դեղաբույսերը, որպես համեմունք: «Հայերը արագ ընդունելու և կիրառելու մի առանձնակի տաղանդ ունեն: Հնարամտորեն կարող են միաձուլվել խոհանոցային միջազգային համայնապատկերի մեջ, իրենց յուրահատկությունը չկորցնելով: Հատկապես իտալական, ֆրանսիական խոհանոցների բաղադրատոմսերը հեշտությամբ են ընդունվում, նաև արևելյանի շեշտադրումները մոռացված չեն»: Մանրամասն՝ տեսանյութում