Մշակույթը՝ քրեակատարողական հիմնարկում
ՀՀԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների առաջարկով, հիմնարկիպետ, արդարադատության գնդապետ Վ․ Առաքելյանի որոշմամբ կազմավորվեց մշակութային ինքնագործ միավորում, որի անդամները հիմնականում զբաղվում են նկարչությամբ, քանդակագործությամբ և յուրահատուկ ոճի այլ աշխատանքներ ստեղծելով: Նախաձեռնության առաջնային նպատակն է բացահայտել և զարգացնել ստեղծագործական ձիրք ունեցող դատապարտյալների ունակություններ նո ւհմտությունները, արվեստի տարատեսակ միջոցներով առավել հաղորդակից դարձնել գեղեցիկին և այդ գեղեցիկի միջոցով հնարավորություն տալ նրանց ինքնարտահայտվելու։
Նախատեսված է հետագայում կազմակերպել նաև ցուցահանդես, որտեղ կներկայացվեն ինքնագործ միավորման անդամների աշխատանքները:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության
հանրային կապերի բաժին