Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խոսրովի անտառ»-ում իրականացվել է բեզոարյան այծերի և գիհու նոսրանտառի մոնիթորինգ

Հասարակություն
bezoaryan

2018թ. ընթացքում «Խոսրովի անտառ» պետական արգելոցում Կովկասի բնության հիմնադրամի / CNF/ ֆինանսավորմամբ «ԲիոԳամա» ընկերությունն իրականացրել է բեզոարյան այծերի և գիհու նոսր անտառի մշտադիտարկում: Կենդանիների դիտարկումներն իրականացվել են արգելոցում նախօրոք ընտրված 10 դիտակետերում և ևս երեքը՝  բուֆերային գոտիներում։ Ձմեռային դիտարկման արդյունքներով, բեզոարյան այծերի պոպուլյացիայի խտությունը դիտարկված տարածքներում կազմել է 1քառ./կմ 5,5 առանձնյակ:Տ վյալները վերլուծվել են Doubserve ծրագրով: Գիհու նոսրանտառի մոնիթորինգի արդյունքում մշակվել են ձևաթղթեր 350 ծառերի համար՝ արգելոցի տարբեր հատվածներում տեղակայված 10 փորձադաշտերում (ներառյալ 3 փորձադաշտեր հրդեհից այրված տարածքներում): Եվս 3 փորձադաշտեր տեղակայվել են բուֆերային գոտում։ Բեզոարյան այծերի պոպուլյացիայի դինամիկայի և գիհու նոսրանտառի մշտադիտարկումը նախատեսվում է շարունակել նաև հետագայում: Ձեռք բերված տվյալներով կգնահատվի պոպուլյացիայի դինամիկան, ինչը ցույց կտա նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կառավարման արդյունավետությունը: Կովկասի բնության հիմնադրամը շարունակելու է աջակցությունը նմանատիպ ծրագրերի իրականացման համար, այդպիսով` նպաստելով բնության պահպանվող տարածքների կառավարման արդյունավետության բարձրացմանը: