Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժորժիկ Մարությանը հաղթեց ադրբեջանցուն եւ մտավ հաջորդ փուլ (տեսանյութ)

Սպորտ
53696679_2348489635381123_480759956006502400_n

Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն այսօր հաղթելով Ադրբեջանը ներկայացնող Աթլաթուն Բաբայեւին, դուրս եկավ քառորդ եզրափակիչ:   1/8 եզրափակիչ փուլը հաղթահարեց նաեւ Վախթանգ Հարությունյանը (75կգ), որը պարտության մատնեց իսպանացի մրցակցին: Իսկ ահա Էրիկ Թոխյանն (52կգ) ու Գառնիկ Պապիկյանը (69կգ) պարտություն կրեցին եւ դուրս մնացին պայքարից:   Մեր 6 բռնցքամարտիկները շարունակում են պայքարը Եվրոպայի չեմպիոնի կոչման համար: