Ավտոկայանում հոսանքի լուրջ կորուստ կա. «Հայավտոկայան» ՓԲԸ –ի գլխավոր տնօրեն (տեսանյութ)
«Հայավտոկայան» փակ բաժնետիրական ընկերությունում այսօր առավոտից Ոստիկանության աշխատակիցները ստուգումներ են անցկացնում: Ըստ «Հայավտոկայան» ՓԲԸ ուղևորափոխադրումների և ներքին վերահսկողության բաժնի պետ Արտաշես Ջիլավյանի՝ կենտրոնական ավտոկայանից ամեն ամիս հոսանքի կորուստներ են են նկատվում: «Մենք կանչել ենք 6-րդ վարչությանը, իրենք կպարզեն, թե ո՞ւ ր է գնում մեր հոսանքը և ինչո՞ւ պիտի մենք վճարենք այդ ահռելի գումարը»: «Հայավտոկայան» ՓԲԸ –ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը նշեց, որ հոսանքի կորստի խնդիրը միշտ է եղել: «Հայավտոկայան» ՓԲԸ –ի հոսանքի ամսական վարձի կեսը բաժին է ընկնում կենտրոնական ավտոկայանին: Սա իրենից ենթադրում է, որ հոսանքի լուրջ կորուստ կա, որովհետև, երբ որ նախահաշիվները ներկայացվել են, այս չափը չի նախատեսում, ու նույնիսկ մի քանի անգամ քիչ է եղել: Օրինակ՝ դեկտեմբեր ամսին «Հայավտոկայան» ՓԲԸ-ի հոսանքի վարձը կազմել է 2 400 000 դրամ, որից 1 200 000-ը Կենտրոնական ավտոկայանի ծախսն է եղել»: Ի դեպ, կենտրոնական ավտոկայանի աշխատակիցները, Արտաշես Ջիլավյանի գլխավորությամբ, փորձում էին ավտոկայանի ներսում գտնվող 2 սենյակ բացել, որոնք ըստ նրանց՝ փակ է եղել վաղուց: Արտաշես Ջիլավյանը ուղևորափոխադրումների և ներքին վերահսկողության բաժնի պետ է նշանակվել դեռ մոտ 2 ամիս առաջ, բայց մինչ այդ էլ է այդտեղ աշխատել որպես գլխավոր տնօրենի խորհրդական: Նա չգիտի, թե նախկինում սենյակները օգտագործվե՞լ են, թե՞ ոչ, բայց իր նշանակումից հետո չի տեսել, որ սենյակները բաց լինեն: «Սա ՓԲԸ-ին պատկանող գույք է, և մենք պատրավոր ենք իմանալ, թե շենքում ինչ ունենք, ինչ չունենք, և բոլոր սենյակները մեր տնօրինության տակ պետք է լինեն: Փաստացի այդ երկու սենյակը փակ է»: Դիտարկմանը, թե ինչո՞ւ մինչև նոր պաշտոն ստանձնելը չի հետաքրքրվել այդ սենյակների փակ լինելով, Արտաշել Ջիլավյանը պատասխանեց. «Նախկին տնօրենը քանի որ չէր գալիս, չէր ստուգում ինչ-որ բան, ես չեմ իջել, ցուցում չի եղել, որ իջնեմ»: Մոտ 15 րոպե չարչարվելուց հետո, աշխատակիցները կարողացան բացել այդ սենյակների դռները, որտեղ կար սեղան, աթոռ և մահճակալի կտորներ: