A
A
Քննարկվել են Շուշիի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին այցելել է Շուշի քաղաք, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի ղեկավարության հետ: Քննարկվել են Շուշիի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ