Ի՞նչ պատվաստումներ են անհրաժեշտ արտերկիր մեկնելիս
Ճանապարհորդելիս, շատերս պայուսակում տեղավորելով հագուստ, անհրաժեշտ իրեր, դեղեր, մոռանում ենք անհրաժեշտ պատվաստումների և կանխարգելիչ միջոցառումների մասին: Պետք է հաշվի առնել, որ պատվաստումները մեզ պաշտպանում են հնարավոր վիրուսներից կամ հիվանդություններից: Եվ կախված թե որ երկիր ենք մեկնում, հարկավոր է հաշվի առնել՝ ինչ պատվաստումներ են նախատեսված այդ երկրի համար՝ ելնելով այդ երկրներում առկա առողջական իրավիճակից: Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի ուղղորդմամբ, փորձեցինք հասկանալ, ի՞նչ պատվաստումներ և կանխարգելիչ միջոցառումներ է պահանջում երկիրը ՝ որտեղ պատրաստվում ենք մեկնել և ինչպե՞ս կարող ենք իմանալ այդ մասին: Ինչու՞ է կարևոր պատվաստումը Նախ և առաջ անհրաժեշտ պատվաստումները կօգնեն զերծ մնալ տվյալ երկրում առկա որևէ հիվանդւոթյունից, և պատվաստվելով կարող ենք վստահ լինել, որ ճամպորդությունից հետո վիրուսներով չենք վերադառնա տուն: Թե ի՞նչ պատվաստումներ են անհրաժեշտ արտերկիր մեկնելիս, կախված է նրանից թե ո՞ր երկիր ենք մեկնում և ո՞ր տարիքային խմբին ենք պատկանում: Հղիներին և առողջական խնդիրներ ունեցողներին, հատկապես, հարկավոր են լրացուցիչ պատվաստումները: Կարևոր է իմանալ, որ պատվաստումներ պետք է ընդունել մեկնելուց առնվազն 4 շաբաթ առաջ: Որտեղի՞ց կարող ենք ստանալ անհրաժեշտ պատվաստումների մասին տեղեկություն Նախքան արտերկիր մեկնելը անհրաժեշտ է այցելել www.vaccines.gov կայքը, որտեղ օնլայն կլնիկական տեղեկատու հավելվածում, կարող ենք մուտքագրել երկրի անունը, տարիքային խումբը, քաղաքը, որտեղ ցանկանում ենք մեկնել, և անհրաժեշտ քայլերից հետո, հասկանալ ի՞նչ պատվաստում է անհրաժեշտ: Կայքում կարելի է տեղեկանալ նաև մեր նախընտրած երկրում առկա առողջական պայմանների, իրավիճակի մասին, ավելի հեշտ կողմնորոշվելով՝ ինչ պատվաստումներ են պետք: Ո՞ր երկրներում ի՞նչ պատվաստում է անհրաժեշտ (օրինակներ) ԱՄՆ մնեկնելիս անհրաժեշտ է պատվաստվել հեպատիտ Բ-ի դեմ: Դեռևս 2012 թվականի դրությամբ ԱՄՆ-ում Հեպատիտ Բ-ի 850 000 վարակակիր կար: Այն հանդիպում է 30-39 տարեկանների մոտ: Հեպատիտ Բ-ի պատվաստանյութը հատկապես խորհուրդ է տրվում հեմոդիալիզի բուժում ստացող նորածինների եւ մեծահասակների համար: ԱՄՆ-ում հատկապես վերջին տարիներին տարածված է նաև ( HPV) պապիլոմա վիրուսը: Ասիրական երկրներում տարածված հիվանդություններից է ճապոնական Encephalitis կամ JE-ն: JE-ն կարող է առաջացնել encephalitis (ուղեղի բորբոքում), որը կարող է մահացու լինել: JE- ն չի հայտնաբերվել Միացյալ Նահանգներում: Այն հանդիպում է ասիական երկրներում, հատկապես Ճապոնիայում: Եվ JE պատվաստանյութի շնորհիվ ճանապարհորդները հազվադեպ են հիվանդություններ ստանում: Այսպիսով, որևէ վայր, երկիր մեկնելիս նախ և առաջ պետք է համոզված լինել որ դուք պաշտպանված եք տվյալ երկրում առկա հնարավոր վիրուսներից: Իսկ եթե ձեր փոքրիկների հետ եք մեկնում, անհրաժեշտ է նրանց ևս պատվաստել՝ զերծ մնալով կարմրուկի կամ այլ հիվանդությւոնների ձեռք բերումից, հատկապես ամերիկայն երկրներ մեկնելիս: Աղբյուրը ՝ www.vaccines.gov