Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատմում է ծեծի ենթարկված ոստիկանության սպան (տեսանյութ)

Հասարակություն
sssssssss

Գյումրու ոստիկանության Կումայրի բաժնի պետ Արթուր Հակոբյանի և օպեր գծով տեղակալ Կարեն Գևորգյանի կողմից ծեծի ենթարկված նախկին ոստիկանության սպա Հարություն Պետրոսյանը պատմում է իր նկատմամբ իրականացված ծեծի մանրամասները։

Պետրոսյանն սկսեց նախապատմությունից։ Ասաց, որ բնակվում է Գյումրիում գտնվող մի տնակում։ 1996 թվականին էլեկտրաէներգիայի գերծախսի կապակցությամբ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն և այդ 1996-ից սկսած խնդիրներ ունի իրավապահ մարմինների հետ։ Պետրոսյանն ասում է, որ 2017 թվականին իր հարևանները փորձել են տնակից գողություն անել, սակայն Պետրոսյանը նրանց բռնելով դեպքի վայրում՝ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ Հետագայում այդ հարևաններից մեկը 2018 թվականին հաշվեհարդար տեսնելու նպատակով փողոցում հայհոյել ու հարվածել է Պետրոսյանի կնոջը, իսկ դա տեսնելով՝ ամուսինը վազել է մոտիկ ու դիմել ինքնապաշտպանության։ Որից հետո երկու կողմն էլ հայտնվել է ոստիկանությունում։

Այնուհետև Պետրոսյանին կանչել են Գյումրու ոստիկանության Կումայրի բաժին ու ծեծի ենթարկել։ Իրեն ծեծի ենթարկողները, Պետրոսյանի փոխանցմամբ, իր կնոջը ծեծի ենթարկած անձի բարեկամներն են։