Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոխվարչապետն ընդունել է «Thales» ընկերության փոխնախագահին

Պաշտոնական
Photo

Փետրվարի 27-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել էֆրանսիական «Thales» ընկերության փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմիին: «Thales» ընկերությունն էլեկտրական համակարգերնախագծող և կառուցող, ավիատիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության ոլորտներում ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից է աշխարհում: Զրուցակիցները քննարկել են տարբեր ձևաչափերով համագործակցության հեռանկարները, մասնավորապես Հայաստանում գիտահետազոտական մասնաճյուղի ստեղծման, հայկական բարձր տեխնոլոգիական ընկերությունների հետ համատեղ ծրագրերի իրականացման և «Ինժեներական քաղաք» ծրագրի շրջանակում համագործակցության առումներով: Վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Փոլ Ռեմին ապագայում մեծ պատվիրակության գլխավորությամբ կրկին Հայաստան կայցելի: