Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավազակային հարձակում ոսկերչական խանութում

Պաշտոնական
88888888888

Փետրվարի 27-ի առավոտյան Արթիկի Աբովյան փողոցում ոստիկանության պարեկապահակետային ծառայողները շրջայցի ժամանակ ոսկերչական խանութի դիմաց նկատեցին դանակը ձեռքին դիմակավոր մի տղամարդու. ավազակային հարձակում էր կատարվում: Դիմակավորն արդեն վնասել էր խանութի տիրոջ ձեռքը, չէր բացառվում` նույն կերպ վարվեր և ոստիկանների հետ, որոնցից մեկը կին էր: Սակայն իրավապահները գործեցին արագ ու պրոֆեսիոնալ: Ձեռնամարտի հնարքների կիրառմամբ կասկածյալին վնասազերծելուց հետո պարեկայիններն ահազանգեցին ոստիկանության Արթիկի բաժին: Չուշացավ նաև օպերատիվ խումբը: Հարձակում կատարած անձը բերման ենթարկվեց ոստիկանության Արթիկի բաժին, որտեղ էլ իրավապահները պարզեցին նրա ինքնությունը` Սարատակ գյուղի բնակիչ Համազասպ Մնացյան: Ավազակության փաստով հարուցվել է քրեական գործ: Համազասպ Մնացյանը ձերբակալված է: Կատրվում է նախաքննություն: