Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայն իր զիջումն արդեն արել է. Արշակ Զաքարյան (տեսանյութ)

Հասարակություն
arshak

Փետրվարի 26-ին Ծիծեռնակաբերդում գտնվող Սումգայիթի հուշաքարի մոտ տեղի կունենա հիշատակի արարողություն։ «Համազգային հայահավաքի» մասնակիցները այնտեղից ջահը վառելուց հետո կշարժվեն դեպի Ազատության հրապարակ, որտեղ կարճ հավաք է անցկացվելու, որից հետո քայլերթ կանեն դեպի Եռաբլուր՝ զոհված տղաների շիրիմների առաջ երդում տալու։ Տեղեկությունը հայտնեց հայահավաքի նախաձեռնող Արշակ Զաքարյանը։ «Աշխարհը պետք է ասկանա, որ մենք զիջումներ արդեն արել ենք, թող գնան դիմեն էն կողմին, ով շարունակում է ցեղասպան նպատակները իրագործելու ճանապարհներ փնտրել։ Արտաքին ուժերը 25 տարի տեսան ոչինչ չի ստացվում, հիմա նրանց մոտ հույս է առաջացել, որ Հայաստանում նոր իշխանություն է եկել, պետք է ճնշում գործադրել և համոզել մեզ։ Մանավանդ որ կառավարության մեջ կան ուժեր, որ գովաբանել են ոչ սահման ոչ պետություն, թեզերին և եղբայր ադրբեջանցիների հետ ֆորումներ են ունեցել։ Այս ամենում ես վտանգ եմ տեսնում։ Ի՞նչ ասել է Արցախը պետք է որոշի, արցախցին նույն հայն է, իմ եղբայրն է կռվել մյուսի որդին կամ հայրը։ Ո՞նց եղավ, որ  ազգության մի մասը պետք է որոշի տարածք հանձնելու կամ չհանձնելու մասին»։ Արշակ Զաքարյանը ավելացրեց, որ 1994 թվականից սկսած մինչև 2014 թվականը կրակոցները քիչ էին, թուրք ու հայ զինվորները իրար հետ նստաց զրուցում էին, բայց այդ նույն թուրք զինվորները կտրեցին հայի գլուխները։ «Այդ մարդիկ 1000 տարի ա մեզ ասում են, մենք ձեզ վերացնելու ենք, մենք էլ հազար տարի ա ասում ենք եկեք խաղաղ ապրենք։ Ախր այդքան անհասկացո՞ղ ենք, չենք տեսնում, որ ուզում են մեզ վերացնել, իրանց ծրագիրը չի վերջացել, իրենք կամաց-կամաց մոտենում են այդ ծրագրին։