Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ովքե՞ր են «Ժպիտների քաղաքի» նվիրատուները

Հասարակություն
anna-hakobyan

City of smile («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամը հրապարակել է 2018 թվականին նվիրատվություն իրականացրած կազմակերպությունների և անձանց ցանկը: Նվիրրատուների ընդհանուր քանակը 77 է։ Ամենախոշոր նվիրատվությունը՝ 51 մլն դրամ, կատարել է «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Գործարանը»: Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն  է՝ 47,9 մլն դրամ: Գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Նատալի ֆարմը» եզրափակում է նվիրատուների տասնյակը՝ 3 մլն դրամ նվիրատվությամբ: 2018-ի նվիրատուների ամբողջական ցանկն այստեղ։ Իսկ այստեղ կարելի է գտնել 2019-ի նվիրատուների ամբողջական ցանկը։