Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լույս է տեսել մարզական լրագրող Յուրի Ալեքսանյանի առաջին գիրքը

Սպորտ

Հայաստանի մարզական գրականությունը նոր համալրում է ստացել: «Մարզական լրագրողի հուշերից»: Այսպես է կոչվում հայտնի մարզական լրագրող Յուրի Ալեքսանյանի «առաջնեկը», որի շնորհանդեսն այսօր կայացավ Իսահակյանի անվան գրադարանում: Գիրքը հիմնականում նվիրված է մեր փառապանձ մարզիկ-մարզուհիներին, մարզիչներին ու մարզական գործիչներին: Նրանցից մի քանիսը ներկա էին շնորհանդեսին,  մասնավորապես՝ անվանի ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը, բասկետբոլիստուհի Անահիտ Սարգսյանը: Վերջինս իր ելույթում նշեց, որ նման գրքեր շատ-շատ են պետք մեր հանրությանը, քանի որ այն նոր սերնդին ոչ միայն ծանոթացնում է նախկին մարզիկ-մարզուհիների անցած ուղղու հետ, այլեւ նրանց մոտ հետաքրքրություն է առաջացնում սպորտի հանդեպ: Յուրի Ալեքսանյանը, որը նաեւ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահն է,  «Ա1+»-ին հայտնեց, որ արդեն պատրաստում է երկրորդ գիրքը, որը նվիրված կլինի հայկական սպորտի մյուս անվանի ներկայացուցիչներին: