Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լիդիան»-ը ձախողել է իր ծրագրերը. աշխարհագրագետ

Հասարակություն

Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը նշում է, որ Ամուլսարում ձնհալի հետ կապված կարող է վտանգ լինել։ Մանրամասնելով, որ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից կատարված միջամտության հետևանքով հողային ծածկույթ է խախտվել. հողային տեղափոխությունների, ընդերքից հանված շինանյութերից գոյացած փոսերում կարող են առաջանալ լճակներ, որոնք ընթացքում կարող են բացվել և մեծ վնասներ հասցնել Ամուլսարին։ «Ավազաններ դառնան ու հետո բացվելուց հետո մեծ վնասներ տան։ Վտանգները ոչ ոք չի կարող ասել, թե ինչ չափի կլինեն։ Բայց, որ ընկերությունը փորձում է պատասխանատվությունից խուսափել, ներկայացնել, թե պետությունը պետք է կրի պատասխանատվությունը։ Կարճ ասած՝ իրենց աշխատաոճն է, որովհետև դեռևս շինարարության փուլում առաջացած բոլոր խնդիրների դեպքում իրենք փնտրել են մեղավորներ։ Բոլորը մեղավոր են եղել, բացի իրենցից»,- ընգծում է նա։  Աշխարհագրագետ, գեոմորֆոլոգ Լևոն Գալստյանը հիշում է, որ դեռևս անցյալ տարվա փետրվարի 22-ին «Լիդիան» ընկերությունը տարածեց հայտարարություն, որ աշխատանքները լավ չեն տարվել, և ծախսերը 10-12 տոկոս ավելանալու են և 50 միլիոն դոլար հայթայթելու կարիք ունի։ Լևոն Գալստյանը հիշեցնում է նաև, որ դեռևս 2009 թվականին, երբ «Լիդիան»-ը առաջին անգամ ստացավ Ամուլսարը շահագործելու թույլատվություն, աշխարհագրագետի զարմանքով, չսկսեց, իսկ  նախորդ իշխանությունները որևէ կերպ զգուշացում չարեցին շահագործման վտանգների վերաբերյալ, իսկ 2012-ին ընկերությունը կրկին ստացավ թույլտվություն և հայտարաեց 2014-ին աշխատանքները սկսելու մասին, սակայն 2014-ին էլ չսկսեցին և նույն թվականին նորից ստացավ թույլտվություն, սակայն նորից չսկսելով՝ հասան  մինչև 2016 թվական և ստացան հաջորդ թույլտվությունը, որից հետո սկսվեց շինարարական փուլը։ Անդրադառնալով 2017 թվականին «Լիդիան»-ի արված երկու այն հայտարարություններին, ըստ որոնց 2018 թվականի գարնանը  սկսելու են ոսկու արդյունահանումը, Գալստյանը նշում է, որ «Լիդիան»-ը պետք է բնապահպանական միջոցառումների, խողովակաշարերի տեղադրման միջոցառումները արած լիներ, որպեսզի 2018 թվականի գարնան ձնհալի ժամանակ խնդիրներ չունենար։ Իսկ 2009-ից որգեդրված մոտեցումները, ըստ գեոմորֆոլոգի, պարզագույն մանիպուլիացիաներ են։ «Հիմա ինչ է դուրս գալիս։ Մարդիկ իրենց աշխատանքները չեն կատարել, ձախողել են իրենց ծրագրերը, իրենք ոսկու արդյունահանումը 2018 թվականից չեն իրականացրել։ Հետո գարնանը տեսան, որ չի ստացվում, ասացին՝ 2018 թվականի երրորդ եռամսյակում ենք սկսելու ոսկու արդյունահանումը։ Եթե դուք 2018-ի երրորդ եռամսյակում սկսելու էիք, էլի կրկնեմ՝ դուք բոլոր բնապահպանական միջոցառումները արդեն պետք է վերջացրած լինեիք»,- շեշտեց աշխարհագրագետը։