Լույս է տեսել Ռուբեն Գրիգորյանի «Փոքրիկ տղան» գրքի երկրորդ հրատարակությունը (տեսանյութ)
Լույս է տեսել գրող, Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանի «Փոքրիկ տղան» գրքի երկրորդ հրատարակությունը: Առաջին տպաքանակը սպատվեց լույս տեսնելուց մի քանի օր անց: Գիրքը Երևանում հասանելի է «Բուկինիստ» գրախանութներում: «Փոքրիկ տղայի» շնորհանդեսը տեղի էր ունեցել դեկտեմբերին Մոսկվայում՝ գրողների, քննադատների և ընթերցասեր հասարակության մասնակցությամբ: «Փոքրիկ տղան» մի զգացմունքային պատմվածք է սիրո մասին, նրա անշահախնդիր և բաց սիրո՝ աշխարհի և հոր հանդեպ: Հայրական սիրո մասին որդու հանդեպ: Տղամարդու և կնոջ միջև սիրո: Այն պատմվածք է մի բանի մասին, առանց որի անհնար է պատկերացնել մեր կյանքը: Միջոցառումը վարում էր Քսենիա Սոբչակը, ով նշեց, որ ցնցված է գրքից և համարում է այն ժամանակակից գրականության ամենազգացմունքային ստեղծագործություններից մեկը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատված գրքի շնորհանդեսից: ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ