Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրբծննդյան տոնավաճառի հասույթի մի մասը տեր գտավ

Հասարակություն
1-14

2018թ. նոյեմբերի վերջին դեսպանության կազմակերպած սուրբծննդյան տոնավաճառի հասույթի մի մասն այս անգամ որոշվեց տրամադրել «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին: ««Դիակոնիայի»ընտրությունը համոզիչ էր այն պատճառով, որ այս կազմակերպությունն իր աշխատանքով օգնում է Հայաստանում բնակվող կարիքավոր մարդկանց հաղթահարել աղքատությունն ու այլևս ինքնուրույնաբար կառուցել իրենց կյանքը: Անցյալ շաբաթ դեսպան Քիսլերն այցելեց Պարույր Ջամբազյանի ղեկավարած այս կառույցը, որը գտնվում է Երևանի մատույցներում: Նա պատիվ ունեցավ անձամբ համոզվելու կազմակերպության կողմից իրականացվող տարբեր ծրագրերի, մասնավորապես՝ «Հուսո ավանի» և հացթուխների ու դերձակների պատրաստման կենտրոնի արդյունավետության մեջ: Մենք շատ ուրախ ենք, որ «Դիակոնիային» տրամադրվող մեր հանգանակությունն իր համեստ նպաստը կունենա մի հրաշալի ծրագրի մեջ՝ օգտագործվելով ծանր հիվանդ մի երեխայի բուժման նպատակով»,- ասված է  դեսպանատան հաղորդագրության մեջ: