Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամեն արտադրող չէ, որ ուտում է իր արտադրածից. Մելիտա Հակոբյանը (տեսանյութ)

Հասարակություն
777

Սպառողների ազգային ասոցացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը նշեց, որ քաղաքացին ահազանգել է, որ Գումի շուկայից գնել է իշխան, սակայն եփելուց ամբողջ ջուրը կարմրել է։ Լաբորատոր ստուգումներից պարզ է դարձել, որ ձկանը գույն է տրված, որպեսզի ստանան կարմիր գույնի իշխան։ Նա նշեց, որ հավելանյութերը առաջացնում են ալերգիա, ստամոքսաղիքային հիվանդություններ և գլխացավ։ Շատ ապրանքներում նշված է Е129 հավելումը, որը ԱՄՆ-ում որոշ գիտնականներ պարզել են, որ առաջացնում է քաղցկեղ և գերակտիվություն՝ ամեն արտադրող չէ, որ ուտում է իր արտադրանքից։  Նա ավելացրեց, որ այսօր շատ տեղական և ներմուծված ապրանքներում առկա են տարբեր հավելանյութեր, կայունացուցիչներ, կոնսերվանտներ, որոնք ներառվում են ապրանքի ժամկետը երկարացնելու համար։ Ակադեմիայի մոնիտորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը ներկաներին ցուցադրեց մի քանի թթվասերի տեսակներ, որոնք իրենց տեսքով նման են թթվասերի, սակայն իր ամանի վրա նշված է, որ այն թթվասերային մթերք է և բաղադրության մեջ կաթնայուղի փոխարեն նշված է բուսական յուղ և նշված չէ, թե  ինչ տեսակի յուղ է։ Նրա համոզմամբ, սա արվում է հատուկ նպատակով, որպեսզի սպառողին մոլորեցնեն, քանի որ բաղադրությունը գրված է մուգ գույնի վրա և մանր տառերով։ Իսկ մեծահասակները դժվարությամբ են կարդում և գնում են ապրանքը կարծելով թե այն թթվասեր է։  Ռուբեն Հայթյանը ավելացրեց, որ ներկրվում է  կաթի փոշի, որի մեծ մասը ուկրանիական է։  Մեր նպատակն է հորդորել ներմուծողներին՝ ուշադիր լինել, թե որ երկրից են ապրանք ներմուծում և տուփի վրա նշել չոր կաթ և որ երկրից է ներկրված։