Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ ազատ ոճայինները 8 մեդալ են նվաճել Խարկովում

Սպորտ
a1azat

Ուկրաինայի Խարկով քաղաքում կայացել է Հովհաննես Սահակյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի պատվիրակները։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառակությունը, մեր ըմբիշներ Արսեն Հարությունյանը (61 կգ քաշային կարգ), Նարեկ Սիրունյանը (70 կգ) եւ Մարզպետ Գալստյանը (92 կգ) դարձել են ոսկե մեդալակիր։ Մրցանակային տեղեր են զբաղեցրել նաեւ Կարեն Զուրաբյանը (57 կգ), Գոռ Գրիգորյանը (61 կգ), Վարդգես Կարապետյանը (65 կգ), Անդրանիկ Գաբրիելյանը (74 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ)։