Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտասովոր արդյունք. Իտալական «Կունեո»-ն 20:0 հաշվով հաղթել է «Պրո Պյաչենցային»

Սպորտ
a1italia-17.02.

Իտալիայի ֆուտբոլի C սերիայի 27-րդ տուրում գրանցվել է արտասովոր արդյունք: «Կունեո» թիմը սեփական դաշտում ընդունելով «Պրո Պյաչենցային», մրցակցի դարպասն ուղարկել է 20 անպատասխան գնդակ: Ինչպես տեղեկացնում են իտալական լրատվամիջոցները, «Պրո Պյաչենցան» հայտնվել է ֆինանսական խորը ճգնաժամում, որի պատճառով գլխավոր մարզիչը լքել է թիմը, իսկ առաջատար խաղացողներն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ են ստացել: Ակումբի պատասխանատուները ցանկանում են փրկել մրցաշրջանը, այդ իսկ պատճառով հանդիպումներին ներգրավում են 16-19 տարեկան ֆուտբոլիստների: Սակայն այս անգամ խաղին ներկայացել են ընդամենը 7 ֆուտբոլիստ: Կանոնակարգը նման դեպքում թույլ է տալիս անցկացնել հանդիպումը: Ի դեպ, հանդիպման 60-րդ րոպեին «Պրո Պյաչենցային» միացել է 8-րդ խաղացողը: Այդ ժամանակ հաշիվն արդեն եղել է 17:0: