A
A
Ձյան վոլեյբոլ. Հայաստանը հաղթեց Թուրքիա-2-ին, սակայն պարտվեց Ռուսաստան-1-ին
Վրաստանի Բակուրիանի բարձրլեռնային քաղաքում անցկացվում է ձյան վոլեյբոլի Եվրոպայի տուրը՝ «Snow Volleyball Euro tour 2019»-ը, որին մասնակցում նաեւ Հայաստանի հավաքականը: Մեկնարկային խաղում մեր քառյակը (Անդրէ Սիմոն, Աշոտ Բալաբեկյան, Խաչատուր Ասմարյան, Սամվել Ղասաբօղլյան) 2:0 հաշվով հաղթեց Թուրքիայի 2-րդ թիմին: Հաջորդ փուլում Հայաստանի հավաքականը նույն հաշվով արդեն պարտվեց Ռուսաստանի 1-ին թիմին։ Մեր վոլեյբոլիստները պայքարը կշարունակեն սփոփման մրցաշարում: Բոլորին հաղթելու դեպքում մերոնք կմտնեն կիսաեզրափակիչ: Հայաստանի առաջին մրցակիցը Վրաստանի 2-րդ թիմն է: Այս մրցաշարի հաջողակները Եվրոպայի 2020 թվականի առաջնությունում միանգամից հանդես կգան հիմնական մրցաշարում: